4111 դիտում
14:03 12-06-2017
Նախագահը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարօրություն:
Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած տարիներին հայ-ռուսական հարաբերությունները՝ հենված երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ: Ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ նախագծերի համատեղ իրականացումը, Նախագահի խոսքով, լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների շահերին:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության ամբողջ համալիրի հետագա աճը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,-ասված է ՌԴ նախագահին ուղված ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
2890 դիտում
12:42 16-06-2015
Նախագահը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում ՄԹ դեսպանատուն. լուսանկարներ
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից