211652_close_icon
views-count2820 դիտում article-date 19:18 13-06-2017

Մոսկվայում և Պետերբուրգում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ավելի քան 900 մասնակից է ձերբակալվել

Երեկ՝ հունիսի 12-ին, «Ռուսաստանի օրը», ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիաներ են աղմկոտ կերպով անցկացվել Մոսկվայում, Պետեբուրգում և Ռուսաստանի տասնյակ այլ քաղաքներում: Մոսկվայում և Պետերբուրգում ակցիաներն անցկացվել են չարտոնված ձևաչափով, արդեն ձերբակալվել է ավելի քան 900 մարդ: Մարդկանց ձերբակալում են նաև այլ քաղաքներում: Մոսկվայում իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել: Ակցիաների կազմակերպիչ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալել են դեռևս ցույցերի մեկնարկից առաջ սեփական տան մոտ: Ակցիայի մասնակիցների գլխավոր կարգախոսն էր “Ռուսաստանն առանց կոռուպցիայի”: Նշենք, որ Ռուսաստանի օրը պետական տոն է: Ամեն տարի այն նշվում է 1990թ-ի հունիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պետական ինքնիշխանության մասին հռչակագրի օրը: [url=https://jam-news.net/?p=43898&lang=hy]JamNews[/url]

Նմանատիպ նյութեր