31620 դիտում
21:01 13-06-2017
Շախմատային խաղաքարերից թագուհուն սիրող մարզպետը ընտրվեց մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Այսօր՝ հունիսի 13-ին, Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել մարզի շախմատի ֆեդերացիայի ընդլյանված նիստ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը վարել է ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը։
Նիստում միաձայն Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը:
Սիրված ու ճանաչված շախմատիստ Ս. Լպուտյանը շնորհակալություն է հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ, ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր և Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռաֆիկ Գրգորյանին, որից հետո շնորհավորել է նորընտիր ֆեդերացիայի նախագահ Կ. Բոթոյանին:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Բոթոյանը նույնպես շախմատային խաղերի սիրահար է և խաղաքարերից ավելի շատ սիրում է թագուհուն:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
6896 դիտում
19:41 20-04-2014
Երևանում Շախմատի ֆեդերացիայի մենեջերն ու շախմատային մեկնաբանն իր իսկ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել
4158 դիտում
10:30 09-11-2014
Բացառիկ հարցազրույց ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ. տեսանյութ
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
799 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»