7036 դիտում
09:25 14-06-2017
«Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին, քննելով «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD 61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով:
Նկատենք, որ «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել: Ըստ ՌԴ ՆԳ նախարարության հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում: Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի առուն:
Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
22790 դիտում
13:51 29-09-2022
Ողբերգական դեպք՝ Երևանում. Աճառյան փողոցում հայտնաբերվել է «Լիդեր գռուզ» ՍՊԸ-ի 33-ամյա աշխատակցի դին
Այս բաժնից
781 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1036 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2332 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ