211652_close_icon
views-count3718 դիտում article-date 09:56 14-06-2017

Ո՞վ ա ընդհանրապես Գագիկ Հարությունյանը, ո՞վ ա «Ժառանգություն» կուսակցությունը. Ալեն Սիմոնյան

«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում երեկ գրվել է, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում «հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»-ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։ Այս առթիվ «Փաստի» հարցին ի պատասխան՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ո՞վ ա ընդհանրապես Գագիկ Հարությունյանը, ո՞վ ա «Ժառանգություն» կուսակցությունը, ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք «Ժառանգություն» կուսակցություն»: Երբ հիշեցրինք, որ Գագիկ Հարությունյանը իշխանության մարդն է, ասաց. «Բայց ո՞վ ա ինքը, որ ինչ–որ մեկը իրա հետ բանակցի: Ես ոնց մեկնաբանեմ էս աբսուրդը, թող դիմեն բժշկի օգնությանը, եթե նման արտահայտություն է եղել»: Ավագանու «Ելք» խմբակցության մասնակցությունը Տարոն Մարգարյանի երդմնակալությանը երեկ դատապարտել է երդմնակալությունը բոյկոտած «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ հայտարարելով, որ այն «գաղտնազերծեց բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին»: «Եթե քաղաքական գործիչը ինչ-որ բան է ասում մյուսի հասցեին ու չի հիմնավորում, կա՛մ ԱԱԾ աշխատակից է, կա՛մ բանսարկու»,- «Երկիր Ծիրանիին» այսպես պատասխանեց «Ելք»-ի ավագանու անդամը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր