4433 դիտում
10:33 14-06-2017
Արմավիրում բանջարաբոստանային կուլտուրաներն ու խաղողը տուժել են 100%–ով, պտուղը՝ մի 50–60%–ի չափով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ տեղացած ուժգին կարկուտը մեծ չափերի վնաս է հասցրել Արմավիրի մարզի մի շարք համայնքների: Ըստ Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի՝ մարզում ամենից շատ տուժել են Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Ամբերդ, Դողս, Շահումյան և Դաշտ համայնքները:
«Փաստի» հետ զրույցում Այվազյանը տեղեկացրեց, որ իրենք մարզպետի գլխավորությամբ եղել են այդ բոլոր գյուղերում և մարզպետը հանձնարարել է համայնքների ղեկավարներին արագ կերպով հանձնաժողովներ ստեղծել՝ վնասի չափերը հաշվարկելու և մարզպետարան ներկայացնելու նպատակով:
«Վնասը եղել է 40-100%, կախված գյուղից: Պետք է բոլոր համայնքները իրենց կրած վնասները հաշվառեն, որպեսզի իմանանք, թե քանի հա–ի վրա է վնաս հասցրել և այնտեղ ինչ կուլտուրաներ կան: Սակայն նախնական տվյալներով հայտնի է, որ բոլոր տեսակի մշակաբույսեր էլ եղել են այդ տարածքներում: Տուժել են և՛ խաղողի ու պտղատու այգիներ, և՛ բանջարաբոստանային կուլտուրաներ ու կարտոֆիլ»,– ասաց նա:
Դաշտ համայնքի գյուղապետ Հրանտ Պետրոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ կարկուտի արդյունքում իրենց գյուղում 150 ընտանիք է տուժել, այդ թվում նաև իր, որոնց մեծամասնությունը գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար տարբեր բանկերից և կազմակերպություններից վարկեր էին վերցրել: «Բանջարաբոստանային կուլտուրաներն ու խաղողը տուժել են 100%–ով, պտուղը՝ մի 50–60%–ի չափով»,– ասաց գյուղապետը:
Հարցին, թե մնացած 40%–ը պիտանի՞ է վաճառքի համար, Պետրոսյանը պատասխանեց, որ ոչ թե պիտանի են վաճառքի, այլ այն դարձել է տեխնիկական, այսինքն՝ ինքնարժեքը մի քանի անգամ ընկել է և արտադրամասին հանձնելու ապրանք է դարձել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
1119 դիտում
14:50 21-02-2014
Սերգո Կարապետյանն այցելել է Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն
2002 դիտում
15:19 04-07-2014
Այս տարի բարձր բերք է սպասվում հացահատիկային, բանջարաբոստանային ցանքերից, տանձենու, խաղողի այգիներից
1394 դիտում
16:59 23-10-2014
ՀՀ գյուղնախարարությունը հորդորում է առաջիկա 2 օրում ավարտել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի բերքահավաքը
Այս բաժնից
910 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»