211652_close_icon

Արիանա Գրանդեն կդառնա Մանչեսթրի պատվավոր քաղաքացի. Billboard

views-count2605 դիտում article-date 17:00 14-06-2017
Երգչուհի Արիանա Գրանդեին կշնորհվի Մանչեսթրի պատվավոր քաղաքացու կոչում։ Այդ մասին գրում է Billboard։ Մանչեսթրի քաղաքային խորհուրդն առաջարկել է քաղաքում ներդրած ավանդի համար պատվավոր կոչում շնորհելու համակարգ կիրառել և հանրահայտ երգչուհին կարող է դառնալ առաջինը այդ տիտղոսը կրողը։ Խորհրդի անդամները ահաբեկչությունից հետո Գրանդեի կողմից բարեգործական համերգի կազմակերպումը բարձր են գնահատել։ Համերգից հավաքվել էր գրեթե 3 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը երգչուհին նվիրել էր ահաբեկչությունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին՝ որպես օգնություն։ Առաջարկը խորհուրդը քննարկելու է հուլիսի 12-ին կանալիք նիստում։

Նմանատիպ նյութեր