211652_close_icon
views-count2142 դիտում article-date 18:48 14-06-2017

Վերաօծվել է Լոմատուրցխ գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին

Հունիսի 11-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցին: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%AC%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D6%81%D5%AD-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%85%D5%AE%D5%BE%D5%A5/]aliq.ge[/url]-ն Առաջին անգամ 111 տարի առաջ օծված եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես կոլտնտեսության պահեստ, մնալով անուշադրության մատնված: Այսօր Սուրբ Փրկչի վերականգնումը հնարավոր է դարձել գյուղի բնակիչներ Արթուր և Սեդրակ Խաչատրյանների, ինչպես նաև համագյուղացիների մասնակցությամբ: Լոմատուրցխ գյուղի եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցել են Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վարդապետ Սալբիյանը, Նինոծմինդա-Ախալքալաքի շրջանից մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի ժողովրդական ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային խոհրդի նախագահ Էդուարդ Աղասարյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողներ Սոնա Ներսիսյանը և Լուսինե Տանաջյանը, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհանիսյանը և այլոք: Armenianchurch.ge-ի փոխանցմամբ` Լոմատուրցխ գյուղի բնակիչները 1829 թվականին գաղթել են Էրզրումի Բասեն գավառի Ալվար և Բահար գյուղերից: Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1906 թվականին:

Նմանատիպ նյութեր