118383 դիտում
12:23 30-03-2016
Արտակարգ իրավիճակ Էրեբունու դատարանում. ոստիկանների ուժեղացված հսկողությամբ դատարան են բերվել «Գաստիկը», «Ծգլը» և «Տլեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի աշխատակիցները՝ հրամանատար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխեցին Վահան Հակոբյանին՝ «Գաստիկին», Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին» և Սարգիս Գրիգորյանին՝ «Ծգլին»:
Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ սկսվելու է անդրանիկ նիստը: Վերջիններս մեղադրվում են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ 2015 թվականի մարտի 4-ին հանցագործ աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկին՝ Լևոն Ղազարյանին և նրա ընկերներին՝ Դրաստամատ Թադևոսյանին, Մեսրոպ Նազարյանցին սպանելու մեջ: Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանը տեղի դատական կարգադրիչների ուժերով վերցված է ուժեղացված հսկողության տակ:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ մի քանի դատարաններից լրացուցիչ դատական կարգադրիչներ են ժամանել:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատական նիստը նշանակված է թիվ 3 դահլիճում, սակայն, հաշվի առնելով դահլիճի փոքր լինելն ու ելնելով ամբաստանյալների և դատարանում ներկա գտնվողների անվտանգությունից՝ դատական նիստն անցկացվելու է թիվ 1 դահլիճում, որտեղ անվտանգության կանոնները իդեալական են:
***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/23/80378/]հայտնել [/url]էինք, որ Երրորդմասցի Լյովիկի և ընկերների [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]սպանության [/url]գործով առաջին դատական նիստի օրը նշանակվել է. այն տեղի է ունենալու մարտի 30-ին: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Դատական նիստը սկսվելու էր ժամը 12.00-ին:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ նշված գործով նախաքննությունը ավարտվել է: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր, որ գործը քննվելու է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Վահան Հակոբյանին՝ «Գաստիկին», մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք էր բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «537301» համարի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի «CM 1114» համարի ինքնաձիգ , որոնք ապահովված էին եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ էին արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ. Նազարյանցը տեղում, իսկ Լ. Ղազարյանն ու Դ. Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էին:
Սարգիս Հախանումյանին՝ «Տլեին», մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք էր բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «537301» համարի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի «CM 1114» համարի ինքնաձիգ, որոնք ապահովված էին եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ էին արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էին:
Սարգիս Գրիգորյանին՝ «Ծգլին», մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք էր բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «537301» համարի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի «CM 1114» համարի ինքնաձիգ, որոնք ապահովված էին եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ էին արձակել Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էին:
Նրանց դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1,6,7 կետերով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Առաջիկայում նշանակվելու էր դատական քննության օրը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+