211652_close_icon
views-count131625 դիտում article-date 23:41 14-06-2017

Ամրագոտի չկապելու, ընթացքի ժամանակ ծխելու և հեռախոսով խոսելու համար տեսախցիկների միջոցով տուգանելը նորություն չէ. Ա. Ահարոնյան. Tert.am

Եթե կա օրենքի խախտում, բնականաբար, դրան պետք է արձագանքել. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք տեղեկությունները, որ վարորդներն այժմ տեսախցիկների միջոցով տուգանվում են նաև ամրագոտին չկապելու, ծխելու կամ հեռախոսով խոսելու համար: -[b]Վարորդները նշում են, որ այժմ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների միջոցով տուգանքներ են գրանցվում նաև ամրագոտի չկապելու, ընթացքի ժամանակ ծխելու և հեռախոսով խոսելու համար: Հայտնի է, որ օրենքը վաղուց էր գործում, բայց ինչո՞ւ է վարորդների շրջանում այժմ աժիոտաժ առաջացել: [/b] -Ես չգիտեմ, թե վարորդների շրջանում ինչու է նման բան առաջացել, բայց եթե կա օրենքի խախտում, բնականաբար, դրան պետք է արձագանքել: -[b]Բայց կարո՞ղ ենք ասել, որ այժմ ուժեղացված հսկողություն է տարվելու վերը նշված խախտումների նկատմամբ: [/b] -Դրանք մշտապես ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են եղել: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/06/13/Aharonyan/2401238]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր