51669 դիտում
17:13 17-06-2017
Վարելու ընթացքում ծխելն արձանագրվելու է, բայց ոչ տեսախցիկների միջոցով. Աշոտ Ահարոնյան
Վարելու ընթացքում ծխելն արձանագրվելու է, բայց ոչ տեսախցիկների միջոցով, Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում՝ իբր տեսահսկող սարքերով արձանագրվում են նաեւ մեքենայի սրահում կատարվող խախտումները /չամրակապված երթեւեկություն, ընթացքում ծխել, հեռախոսով խոսել եւ այլն/:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ տրանսպորտային միջոցների վարորդների ու սեփականատերերի մտահոգություններն այս առումով անտեղի են:
Հայտնում ենք, որ տեսանկարահանող սարքերով իրավախախտումների հայտնաբերման վարչարարության մեջ փոփոխություններ չեն կատարվել, այսինքն, վերը նշված իրավախախտումների փաստերը, ինչպես միշտ, արձանագրվելու են, բայց՝ ոչ տեսահսկող համակարգի միջոցով»,-նշել է նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1033 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1075 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
784 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան