211652_close_icon
views-count2555 դիտում article-date 15:54 15-06-2017

Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին Ուկրաինայում պետական հեղաշրջմանը սատարելու մեջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպան ու ԱՄՆ-ն 2014 թվականին աջակցել են Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, հաղորդում է Ria Novosti-ն։ Նրա խոսքով՝ ուկրաինացիները մտածել են, որ Եվրամիությանը միանալով՝ իրենք կազատվեն ստորացուցիչ իրավիճակից, որում հայտվել են 1990-ականներին։ Հհավելել է, որ Մոսկվան առաջարկել է եվրոպացիներին բանակցություններ անցկացնել եռակողմ ձևաչափով, սակայն կտրուկ մերժում է ստացել։ «Դա ձեր գործը չէ՝ ասացին և ամեն ինչ սկսվեց այդտեղից։ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների մեր գործընկերները դժգոհող մարդկանց խմբի համար թամբեցին այդ ձիուն։ Փոխանակ պարզեին, թե ինչ է իրականում տեղի ունենում, նրանք աջակցեցին պետական հեղաշրջմանը»,-ասել է ՌԴ նախագահը։

Նմանատիպ նյութեր