7440 դիտում
10:09 15-06-2017
«Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա». Մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երբ առողջապահության նախարարն ասում է՝ ծխելը վնաս է առողջությունը (կարծես, անվիճելի և վերին աստիճանի «ապաքաղաքական» պնդում է), միջին վիճակագրական հայաստանցին ասում է կամ գրում է Ֆեյսբուքում և կայքերում՝ «լավ եմ անում՝ ծխում եմ, ինադու ավելի շատ կծխեմ, ինձ նորմալ, բարեկեցիկ կյանք տվեք՝ չեմ ծխի, դարդից եմ ծխում»։
Երբ վարչապետն ասում է՝ պետք չէ փողոցներում ավտոմեքենաներից դուրս գցել ցելոֆանե տոպրակները, նույն մարդիկ ասում են՝ «Լավ եմ անում՝ շպրտում եմ, բա որ այսինչ օլիգարխը սաղ անտառը կտրել ա, իրա համար դղյակ սարքել»։
Փնթիությունն այդպիսով դառնում է քաղաքական բողոքն արտահայտելու ձև։ Վերջերս էլ վարչապետը խոսեց քստիկներով, անթրաշ և հաճախորդների ներկայությամբ ծխող վարորդների մասին, որոնք դիմավորում են Հայաստան վերադարձող մեր քաղաքացիներին և Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին։ (Դուք չե՞ք տեսել նման տաքսիստների)։ Բնականաբար, կայքերը գնացին վարորդների մոտ, և վերջիններս ասացին մոտավորապես հետևյալը. «Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի։ Հեսա ավելի ճղած շորերով ու մայկեքով ենք կայնելու։ Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա»։ («Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ ինչ-որ մեկը պիտի գա և «երկիրը դզի»)։
Հիմա, որ Հանրապետության հրապարակից ամեն ժամ գեղեցիկ, կահավորված, մաքուր ավտոբուսներ են գնում «Զվարթնոց» օդանավակայան, պիտի ասեն՝ էս խեղճ մարդկանց հացից են զրկում։
Քաղաքական գործիչները սիրում են կրկնել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարության»: Փոքր-ինչ փոխելով այդ բանաձևը՝ կարող եմ ասել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9583 դիտում
12:56 27-10-2023
Հլը մի հատ ասա` Պինոչետ ու ասա` Ջալալ Հարությունյան. Վահրամ Սահակյան. Բաստիոն. Oragir.News
13383 դիտում
11:15 14-03-2020
Չփորձե՛ք թպրտալ, ծնկի կբերենք հատ-հատ, ժողովրդով․ ինչպես առաջացան հեղափոխության պահապանները․ «Առավոտ»
22724 դիտում
10:43 31-05-2017
«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի», «Թուլին նայի հլը» արտահայտությունները հանցակազմ չեն պարունակում. «Առավոտ»
Այս բաժնից
910 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»