2666 դիտում
10:48 15-06-2017
ԱՄՆ կառավարությունը շարունակում է Հայաստանի ավելի լայն ինտեգրման ուղիներ փնտրել. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ամերիկյան ընկերություններից առնվազն երկուսը հետաքրքրված են հիդրոէներգետիկայով, սակայն ծրագրերը պետք է մշակվեն ու պետք է հասկանալի լինի, թե նման ներդրումներն ինչ մեխանիզմով են իրականացվելու և արդյոք կոմերցիոն տեսանկյունից կենսունա՞կ են, թե ոչ: ԱՄՆ դեսպանությունն ու ԱՄՆ կառավարությունը պատրաստ են կառավարության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննության առնել հիդրոէներգետիկայի առկա հնարավորությունները»,- «168 ժամ»-ի թղթակցին ասել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի հիդրոռեսուրսի օգտագործումը չի՞ հետաքրքրում ամերիկյան ներդրողներին:
Ըստ նրա՝ ԱՄՆ դեսպանությունն ու ԱՄՆ կառավարությունը շարունակում են Հայաստանի տարածաշրջանային ավելի լայն ինտեգրման ուղիներ փնտրել. «Մենք արդեն իսկ աջակցում ենք էներգետիկ շուկան ազատականացնելու Հայաստանի ջանքերին, որը Հայաստանի և Վրաստանի միջև հոսանքի մեծածավալ վաճառքի ու նաև Վրաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու նախապայման է: Էներգետիկայի ոլորտում արտադրության և առաջարկի բազմազանեցումը, արդյունավետության մեծացումը, ժամանակի ընթացքում հոսանքի գնի նվազումը հայ սպառողների համար և Հայաստանի էներգետիկ անվտանգության բարելավումը, մեր ընկալմամբ, կարևոր ոլորտ է Հայաստանի համար, ինչը նաև կարևոր հնարավորություններ է ստեղծում ամերիկյան ներդրողների ու ընկերությունների համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
781 դիտում
14:12 30-11-2022
ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել
1156 դիտում
14:39 22-03-2022
Ուկրաինայի հայերի միությունը շարունակում է ուղիներ գտնել Մարիուպոլի բնակիչներին օգնելու համար
1811 դիտում
00:04 29-06-2015
Ոստիկանությունը աղբամանների մոտ շարունակում է պայթուցիկներ փնտրել
Այս բաժնից
910 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»