4706 դիտում
14:04 15-06-2017
Երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման համար հստակ պայմաններ պետք է ստեղծել. վարչապետ
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը երկակի նշանակության ապրանքների արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց։
«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման ապրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ և հստակ պայմաններ»,- ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ իրենց կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման ու արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար հստակ ու կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են։
Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ նշված խնդիրները հարկավոր է լուծել փաստաթղթավորման պահանջների իրականացվող վարչարարության պարզեցմամբ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին, ԱԱԾ պետին ու առևտրաարդյունաբերության պալատի նախագահին վարչապետը հանձնարարեց երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ մեկ պատուհանի սկզբունքի կիրառման և նշյալ տեսակի ապրանքների արտահանման վարչարարության պարզեցման գործընթացը հնարավորինս արագ, կանխատեսելի ու մատչելի դարձնելու մեխանիզմներ։
Նմանատիպ նյութեր
871 դիտում
13:14 06-06-2024
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
1141 դիտում
14:16 09-07-2021
Տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ
1096 դիտում
17:30 02-09-2014
Եվրահանձնաժողովն առաջարկում է արգելել երկակի նշանակության ապրանքների արտահանումը դեպի ՌԴ
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
841 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում