1144 դիտում
14:16 09-07-2021
Տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանին և Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնին:
Կայուն, ներառական, նորարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռևս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնց նկարագրությունը և պահման պայմանները լավագույնս համապատասխանում են Հայաստանի և Արցախի բնակլիմայական պայմաններին: Դրանք տրամադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերներին:
Ֆրանսուա Տահոնն իր երախտագիտությունն է հայտնել ՍԱՏՄ կողմից երկու երկրների հավաստագրերի համաձայնեցման, ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման հարցում դրսևորած պատրաստակամության, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի պարզ ու արագ անցկացման համար: «Բոլոր ընթացակարգերը հստակեցվել և համաձայնեցվել են 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում», - ասել է ROM Selection ընկերության տնօրենը:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ, տեսչական մարմնի գործառույթների շրջանակներում, բոլոր տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար ու բարվոք պայմաններ, ինչը կնպաստի երկրում պարենային անվտանգության ապահովմանը՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերն ու պահանջները:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «ՏԿ Ագրո» խորհրդատվական ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը և Բլանշ ցեղատեսակի ոչխարի բուծմամբ զբաղվող Բերնարդ Դելաբրեն:

Նմանատիպ նյութեր
2718 դիտում
22:24 19-05-2016
Գոնե թղթի վրա կան հավասար պայմաններ. ՀՀԿ խոսնակը՝ տնտեսության մեջ հավասար պայմանների մասին
4706 դիտում
14:04 15-06-2017
Երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման համար հստակ պայմաններ պետք է ստեղծել. վարչապետ
Այս բաժնից
493 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
907 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում