211652_close_icon

ԱՄՆ-ն ևս 4000 զինվորական կուղարկի Աֆղանստան

views-count1928 դիտում article-date 14:50 16-06-2017
Միացյալ Նահանգները պատրաստվում է հավելյալ 4000-անոց կոնտիգենտ ուղարկել Աֆղանստան, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ Տանը։ Գործակալության տվյալներով՝ այդ մասին Պենտագոնը պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ։ Քայլն ուղղված է Աֆղանստանում իրավիճակը «մեռած կետից շարժելուն»։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը հայտարարել էր, որ նախագահ Թրամփը վարչությանն է փոխանցել Աֆղանստանում ամերիկյան զորքի քանակը որոշելու լիազորությունները։ Հայտարարությունը հրապարակվել էր ԱՄՆ-ի պաշտպանության կայքում։

Նմանատիպ նյութեր