3774 դիտում
14:24 16-06-2017
Ռուսական օդուժի հարվածներից ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին ամենայն հավանականությամբ սպանվել է
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տարբեր ճանապարհներով ճշտում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Իբրահիմ Աբու-Բաքրա ալ-Բաղդադիի սպանության տեղեկությունը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ռուսական ավիացիոն ուժերի հարվածի արդյունքում։ Այդմասին, ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ ալ-Բաղդադին կարող է սպանված լինել մայիսի 28-ի գիշերը Ռաքքա քաղաքի հարավային մասում գտնվող իր որջում՝ նիստի ժամանակ, երբ Ռուսաստանի ՌԶՕՈՒ-ի հարվածներից սպանվել էր մոտ 300 «բարձրաստիճան» ահաբեկիչ։
Սպանվածների մեջ են Ռաքքայի «էմիր» Աբու ալ-Հաջի ալ-Մըսրին, Իբրահիմ Ան-Նայեֆ ալ-Հաջը, ով վերահսկում էր Ռաքքայից դեպի Աս-Սուհնե տանող հատվածը և ԻՊ-ի «անվտանգության հարցերով ծառայության ղեկավար» Սուլեյման Ալ-Շաուահը։
Նմանատիպ նյութեր
2120 դիտում
13:39 29-07-2015
Թուրքական օդուժի հարվածներից 200 քուրդ գրոհային է սպանվել
2121 դիտում
12:20 20-01-2015
Վիրավորվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին
4449 դիտում
11:55 15-08-2015
Առևանգված 26-ամյա ամերիկուհուն ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադին դարձրել էր իր սեքսուալ ստրկուհին
Այս բաժնից
826 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
793 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար