211652_close_icon

Տարբեր երկրնրեի 200 լրագրողներ պահանջում են ազատ արձակել Աֆղան Մուխթարլիինն

views-count10105 դիտում article-date 18:42 16-06-2017
16 երկրի ավելի քան 200 լրագրողներ նամակ են հրապարակել, որով պահանջել են անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի լրագրող, ակտիվիստ Աֆգան Մուխթարլիին: Այս մասին գրում է [url=http://www.aliq.ge/19974/]aliq.ge[/url]-ն: «Դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի կողմից իրենց հակառակորդների դեմ պատերազմի ուժեղացումը, ինչն արտահայտվեց այս աննախադեպ հարձակմամբ: Մենք գտնում ենք, որ Մուխթարլիին աբսուրդային հանցագործությունների մեջ մեղադրելն ընդգծում է ռեժիմի՝ այլ երկրներում ևս իր ճնշողական քաղաքականության տարածման նպատակները»,- ասված է նամակում, ըստ որի՝ հարձակման միակ նպատակը եղել է հետաքննական լրագրությամբ զբաղվող լրագրողին լռեցնելը, որը տեղեկատվություն էր տարածում Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործունեության մասին: Լրագրողները նշում են, որ անհանգստացած են այն փաստով, որ Վրաստանի իշխանությունները զերծ են մնում գործը որպես առևանգում քննելուց, կոչ են անում միջազգային հանրությանը միանալ և սատարել ադրբեջանցի լրագրողին: Հունիսի 15-ին հրապարակված նամակը ստորագրել են լրագրողներ Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից:

Նմանատիպ նյութեր