Վիրավորում ստացած կոնգրեսմեն Ստիվ Սկալիզին դարձյալ կվիրահատեն
Զինված հարձակման ժամանակ ծանր վիրավորում ստացած կոնգրեսմեն Ստիվ Սկալիզը դեռևս գտնվում է ծանր վիճակում: Նրան դարձյալ կվիրահատեն: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ անհայտ անձը հունիսի 14-ին կրակ էր բացել ամբոխի մեջ, որտեղ եղել էր նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ՀՀԿ խմբակցության համակարգող Ստիվ Սկալիզը: Վիրավորվել էր նրա ոտքն ու ներքին օրգանները: