7338 դիտում
19:21 16-06-2017
ՀՀ վարչապետն ու «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ
Վարչապետ Կարեն Կարապետյանը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել են Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում կառուցվող ուսումնամարզական համալիրի շինհրապարակ: Կառավարության ղեկավարը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահը ծանոթացել են շինաշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են մեծ ծավալով:
Համալիրը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով, որտեղ գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ, պարասրահ: Ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Արդեն իսկ կատարվել են փակ սահադաշտի, մարզաառողջարարական համալիրի, դպրոցի և մանկապարտեզի շինմոնտաժային աշխատանքները: Նախագծի շինարարությունն ամբողջությամբ իրականացվում է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից:
Այս նախագիծն ունի բացառապես սոցիալական ուղղվածություն:
Ալեքսեյ Միլլերը նշել է՝ որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն՝ «Գազպրոմ»-ը կարևորում է նման բարձրակարգ ուսումնամարզական համալիրի կառուցումը Հայաստանում, որը հնարավորություն կտա երեխաներին ու պատանիներին զբաղվել տարբեր մարզաձևերով:
Նա ընդգծել է, որ ապագայում ընկերությունը մեր երկրում նախատեսում է իրականացնել սոցիալական նոր ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
2300 դիտում
16:34 25-12-2018
Բակո Սահակյանն այցելել է Հայկավանում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
736 դիտում
19:42 02-02-2024
Վահե Ղազարյանն ու Վասիլիս Մարագոսն այցելել են ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրի շինհրապարակ
Այս բաժնից
835 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
943 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
676 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին