211652_close_icon

ԱՄՆ-ում լույս է տեսել Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը

views-count2671 դիտում article-date 11:43 17-06-2017
ԱՄՆ-ում վաճառքի է հանվել կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» գիրքը։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը։ Այն տպագրվել է «Hot Books» հրատարակչության կողմից։ Արժեքը կազմում է 14 դոլարից քիչ ավելի և կարելի է ձեռք բերել ինտերնետի-խանութների միջոցով։ Նշենք, որ հունիսի 12-15-ը Showtime հեռուստաալիքը ցուցադրել է «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի 4 մասերը։ Ֆիլմը Ռուսաստանում հունիսի 19-22-ը կցուցադրվի «Առաջին Ալիք»-ի կողմից։

Նմանատիպ նյութեր