6551 դիտում
20:06 17-06-2017
Արձակուրդին հաջորդող սթրեսից խուսափելու առումով ակտիվ հանգիստն ավելի նախընտրելի է. հոգեբան
«Արձակուրդը մի վիճակ է, որին պետք է հարմարվենք, քանի որ սթրեսն այն է, որ դու հարմարվում ես այլ վիճակի հետ, մոտդ խուճապ է լինում: Մարդուն հատուկ է այն, որ ինքն աշխատանքային ակտիվ փուլից ավելի հեշտ է հոգեբանորեն դուրս գալիս, քան կրկին հանգստից աշխատանքի մտնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ անդրադառնալով արձակուրդ գնալու և արձակուրդից վերադառնալու հետ կապված հոգեբանական խնդիրներին:
Ռուբեն Պողոսյանը նկատեց, որ արձակուրդին հաջորդող սթրեսից խուսափելու առումով ակտիվ հանգիստն ավելի շահեկան է, քանի որ պասիվից շատ դժվար են վերադառնում աշխատանքային ակտիվության: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ մարդը հանգիստն ընտրում է այնպես, ինչին հոգեբանորեն կապված է, օրինակ ՝ գիտնականները հանգստի ժամանակ էլ գիտությամբ են զբաղվում:
Հոգեբանը շեշտեց, որ լավ չի, երբ մարդ չի գնում արձակուրդ՝ ասելով, թե ինքն աշխատանքի մեջ էլ է հանգստանում: Պարզապես այդպիսի մարդկանց դիմադրողականությունը բարձր է: Նա կարծիք հայտնեց, որ արձակուրդից աշխատանքի անցնելիս սթրեսը շրջանցելու համար օգտակար է ջազային երաժշտությունը:
Նմանատիպ նյութեր
5383 դիտում
10:18 29-08-2017
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը դուրս չի եկել հետընտրական սթրեսից. «Ժողովուրդ»
53736 դիտում
16:23 06-02-2021
Կռվի մասնակից հերոս զինվոր Նարեկն արձակուրդին հյուր է գնացել Արցախի հերոս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին
16323 դիտում
12:58 12-07-2017
Կապուտակ Սևանի ափին իրենց ակտիվ ամառային հանգիստն են անցկացնում պատանի երկրապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»