211652_close_icon

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համար. Հռոմի պապը ուղերձ է հղել Սուրբ Զատիկի առթիվ

views-count1477 դիտում article-date 15:45 20-04-2025
Զատիկի պատարագը Վատիկանում անցկացվել է առանց Հռոմի պապի:

Նրա փոխարեն Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր մարդկանց առջև պատարագ է մատուցել կարդինալ Անջելո Կոմաստրին՝ Սուրբ Պետրոսի բազիլիկի պաշտոնաթող ավագ քահանան:

Հռոմի պապը ուղերձ է հղել Սուրբ Զատիկի առթիվ:

«Հարավային Կովկասում երկարատև լարվածությունը պահանջում է հրատապ հաշտեցում:

Աղոթում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի և տարածաշրջանի ապաքինման համար»,- ասվում է ուղերձում։

 

Նմանատիպ նյութեր