211652_close_icon
views-count8503 դիտում article-date 20:59 17-06-2017

Հռոմի պապը և Անգելա Մերկելը հոգեպարար հանդիպում են ունեցել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր գրադարանում չորրորդ անգամ ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հայտնում է [url=https://www.eurointegration.com.ua/rus/news/2017/06/17/7067332/]eurointegration.com[/url]-ը: Սրտաբաց զրույցում քննարկվել են Սուրբ Աթոռի և Գերմանիայի բարի հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Առաջնորդները քննարկել են Փարիզյան համաձայնագրերի իրագործումը, աֆրիկյան մայրցամաքին Եվրամիության մեծ աջակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունները: Բացի այդ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը և կանցլերը քննարկել են Համբուրգում հուլիսի 7-8-ը անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովը: Պապն ու կանցլերը հաստատել են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել աղքատության և սովի դեմ պայքարում միջազգային հանրության պատասխանատվության անհրաժեշտությանը, միջազգային ահաբեկչության սպառնալիքներին և կլիմայական փոփոխությունների հարցերին: Զրույցի ընթացքում բարձր են գնահատել այսօր վախճանված Հելմութ Քոլի վաստակը Գերմանիաների միավորման և միասնական Եվրոպայի ձևավորման հարցերում: Մերկելը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք չէ նոր պատեր կանգնեցնել, պետք է խորտակել եղած պատերը: Հանդիպման մասին տարածված հաղորդագրությունում հանդիպումը որակվել է «հոգեպարար»: [img]http://shamshyan.com/ups/images/0913298001497717986760899.jpg[/img] Հանդիպման ավարտին Մերկելը Ֆրանցիսկոս պապին արգենտինական քաղցրավենիքի ընտրանի և դասական երաժշտության ձայնասկավառակների հավաքածու է նվիրել: Հռոմի պապն, իր հերթին, Գերմանիայի կանցլերին փոքրիկ բրոնզե արձանիկ է հանձնել` խաղաղության խորհրդանիշ ձիթենու ճյուղով:

Նմանատիպ նյութեր