Պորտուգալիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ
Պորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել երկրի կենտրոնական մասում անտառային հրդեհի զոհերի կապակցությամբ։ Սուգը կտևի մինչև հունիսի 20-ը։ Այդ մասին հայտնել է Publico թերթը։
Ավելի վաղ TACC-ը հայտնել էր, որ կա 57 զոհ, ևս 59 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է:
Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են հայուրավոր մադիկ: Հրդեհաշիջումը բարդացնում է օդի երկրում հաստատված բարձր ջերմաստիճանը և քամին։ Ոստիկանության կարծիքով՝ հրդեհի բռնկման է հանգեցրել կայծակի հարվածը։
Պորտուգալիայի իշխանությունները խոստացել են աջակցել զոհվածների և տուժածների ընտանիքներին: