211652_close_icon

Աշխա՛րհ, կանգնիր. իջնող կա. Եղվարդի դատարանում նախագահն ու դատավորներն արդյո՞ք չեն տեսնում բզկտված եռագույնը, որի տակ դատավճիռներ են կայացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count41806 դիտում article-date 09:46 19-06-2017
Մինչ այս օրերին հանրությունը՝ քաղաքական ու մշակութային գործիչները, ակտիվ քննարկում են Հայաստանի Հայաստանի օրհներգի փոփոխման հարցը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարանի վարչական շենքի տանիքին ծածանվում է մեր խորհրդանիշներից եռագույն դրոշը՝ ամբողջովին բզկտված վիճակում։ Գաղտնիք չէ՝ դատավորները, երբ վճիռ են կարդում հանուն Հայաստանի Հանրապետության, իրենց թիկունքին ունենում են հայոց պետականության խորդանիշներից զինանշանն ու եռագույն դրոշը։ Արդյո՞ք նշված դատարանի նախագահը կամ դատավորները, որ ներս են մտնում վարչական շենք, մի պահ երկինք նայելով՝ առ Աստված, խոստանում են, որ կայացրած դատավճիռները լինելու են արդարացի։ Եթե այդպես մտնեին դատարան, ապա հաստատ բզկտված եռագույնը կտեսնեին։ Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա։ Հուսով ենք՝ հրապարակումից հետո Եղվարդի դատարանը բզկտված եռագույնը կփոխարինի նորով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր