211652_close_icon
views-count2479 դիտում article-date 11:26 19-06-2017

Թուրքիայում 21 մարդ է ձերբակալվել 731 զինծառայողների թունավորման գործով

Թուրքիայի Մանիս նահանգում օրեր առաջ արձանագրված 731 զինծառայողների թունավորման դեպքի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 21 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է Haber Turk-ը։ Հիշեցնենք, որ զինծառայողները հոսպիտալացվել էին «սննդային թունավորում» ախտանիշով։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքի խոսքով՝ ներկա պահին զինվորների վիճակը գնահատվում է ծանր կայուն։

Նմանատիպ նյութեր