211652_close_icon
views-count3457 դիտում article-date 18:48 19-06-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետի տեղակալի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Նատալյա Սերգունինայի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։ Ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ նկատելով, որ անհրաժեշտ է այն էլ ավելի ընդլայնել: Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև իր ողջույններն է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին: Իր հերթին Մոսկվայի գործընկերոջ ողջույնները փոխանցելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Նատալյա Սերգունինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Մոսկվան ևս բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև ՌԴ մայրաքաղաքում «Ոսկե նուռ» ամենամյա ցուցահանդես-փառատոնի և Մոսկվայում Երևանի օրերի անցկացման ժամկետների հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր