211652_close_icon
views-count49187 դիտում article-date 12:27 20-06-2017

Մինչ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ քաղաքում ավելանալու են բակային զրուցարանները, Դավիթաշենում 20 տարվա «զրուցարանի հերը թաղապետարանը անիծեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ Երևանում ավելանալու են կանաչ հատվածներում զրուցարանները, որտեղ բնակիչները ամառվա այս տապին զբաղվելու են շախմատ, շաշկի, նարդի, դոմինո և այլ խաղեր խաղալով, Դավիթաշեն 3-րդ թաղամասի 18 շենքի հարևանությամբ բնակիչների կողմից խնամված, աչքի լույսի պես պահված այգում Դավիթաշենի թաղապետարանի չինովնիկները մի իսկական գրոհ են արել։ Երեկ՝ հունիսի 19-ին, երեկոյան, թաղապետարանի աշխատակիցները՝ «զինված» լոմով, քլունգով, «բարգալկով», անկոչ հյուրի նման այցելել են նշված զրուցարան, այնտեղ գտնվող բնակիչներին ստիպողաբար հանել են բեսետկայից ու 1 ժամվա ընթացքում ապամոնտաժել են զրուցարանը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեր ուժերով ենք այս այգին ստեղծել, մեր ուժերով ենք զրուցարանը սարքել ու տարվա ցանկացած եղանակի մեր հանգիստն էինք անցկացնում զրուցարանում, սակայն երեկ թաղապետարանի չինովնիկները կես ժամվա ընթացքում բիսետկի հերն անիծեցին։ Քաղաքապետը ուրիշ ժամանակ ասում է, թե երևանցիների համար ստեղծվելու են նման տիպի զրուցարաններ, ու հիմա մենք ո՞նց հավատանք, երբ 20 տարուց ավելի կառուցածը րոպեների ընթացքում ավիրվեց»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ասում էր. «Այն ապամոնտաժվել է իմ ցուցումով, քանի որ մի խումբ բնակիչների կողմից ահազանգեր են եղել, որ բիսետկում բարձր ձայնով են խաղում»; Հետաքրքիր է, եթե չինովնիկներն են «բիսետկում» նստում, իրար հետ համրի՞ լեզվով են շփվում։ Թաղապետը վստահեցնում էր նաև, որ բնակիչներն առանց զրուցարանի չեն մնա, իսկ այդ ապամոնտաժված զրուցարանի հատվածում «տրինաժորնի զալ են սարքելու»։ Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնի, թաղապետարանից իջնող կա... Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր