2806 դիտում
20:18 20-06-2017
Պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում. չեմ էլ բացառում լոկալ բախումները. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Կարևոր է հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք հասնել տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման: Իսկ դրա համար, կարծում եմ, որ ժամանակն է գործուն քայլեր նախաձեռնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա դիտարմամբ՝ վերջին երեք տարիներին Ադրբեջանը փոխել է ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչը ցույց են տալիս սահմանային միջադեպերը: Սրա արդյունքում փոխվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տրամաբանությունը, բանակցային քննարկումների տրամաբանությունը և այլն:
Փորձագետի կարծիքով՝ առանց պատերազմի Ադրբեջանը չի կարող փոխել իրավիճակը ԼՂ շուրջ, ինչքան էլ ցանկանա:
«Պատերազմ ուզում են, բայց ռեսուրս չունեն: Ուստի ես չեմ տեսնում լայնածավալ պատերազմ սկսելու վտանգ՝ չբացառելով, որ կարող են լինել լոկալ բախումներ, ինչպիսին նախորդ տարվա ապրիլին տեսանք»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նմանատիպ նյութեր
2366 դիտում
19:47 13-06-2016
Այս պահին կողմերից միջնորդները չեն ակնկալում բանակցություններ. Հրանտ Մելիք -Շահնազարյան
2227 դիտում
16:45 24-06-2016
Բարի գալուստ Հայաստան, Սրբազան Քահանայապետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված