211652_close_icon
views-count8571 դիտում article-date 09:20 21-06-2017

Հրազդանի քաղաքապետարանը 6.2 միլիոն դրամով նոր ավտոմեքենա կգնի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի ավագանին որոշում է կայացրել՝ Հրազդան համայնքի 2017 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել 6 միլիոն 200 հազար դրամ հատկացում մեքենա գնելու նպատակով: Հատկացումը կատարվել է «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով: Այս մասին armtimes.com-ը տեղեկանում է ավագանու որոշումների ուսումնասիրությունից: Նշենք, որ ավագանու հունիսի 6-ի նիստը վարել է Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին քաղաքապետարանի ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի մի բնակչի, որը մահացել էր: Վրաերթ կատարած մեքենան «Նիսսան տիանա» մակնիշի էր՝ «444 LL 70» պետհամարանիշով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր