211652_close_icon
views-count2153 դիտում article-date 16:41 22-06-2017

Ավելորդ է խոսել ռուս-ամերիկյան հարաբերություններում դրականի մասին. Մ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները անհիմն են, փոխանցում է Interfax-ը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների ֆոնին անմիտ է խոսել երկու երկրների միջև հարաբերությոններում դրականի մասին։ «Իհարկե, նման գործողությունների ֆոնին դրական տեղաշարժի մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ պատժամիջոցները նույնիսկ ԱՄՆ-ի տեսանկյունից չեն հիմնավորված որևէ բանով»,-ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների ցուցակը՝ նրանում ավելացնելով ՌԴ մի քանի իրավաբանական ու ֆիզիկական անձանց։

Նմանատիպ նյութեր