211652_close_icon
views-count6016 դիտում article-date 12:58 23-06-2017

Ռուսական նավերը հրթիռակոծել են Սիրիայում ԻՊ-ի օբյեկտները

ՌԴ ռազմածովային նավատորմին պատկանող 3 նավերից «Կալիբր» տիպի 6 թևավոր հրթիռ է արձակվել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության օբյեկտների ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի ավազանի արևելյան հատվածից՝ «Ծովակալ Էսսեն» և «Ծովակալ Գրիգորովիչ» նավերից և «Կրասնոդար» սուզանավից։ Հարվածների հետևանքով ոչնչացվել են Համա շրջանում գրոհայինների կառավարման կետերը և զենքի խոշոր պահեստներ, որտեղ հրթիռի ընկնելուց հետո զինանոց է պայթել:

Նմանատիպ նյութեր