4235 դիտում
19:25 23-06-2017
Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի
Դիտարկում իրականացնելով «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում (հունիսի 20-ին տրված հրամանի հիման վրա)՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ իրացման կետերում առկա՝ NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:
Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության 022/2011 տեխնիկական պահանջներին՝ ՍԱՊԾ մասնագետները տնտեսվարողին ներկայացրել են սպառողական տարայի կամ պիտակի վրա հայերեն մակնշման համար անհաժեշտ տեղեկատվությունը (արտադրանքի անվանումը, արտադրման օրը, պիտանիության ժամկետը, պահման պայմանները) և ժամանակ տվել հայերեն մակնշումն ամբողջացնելու համար:
Մինչ այդ արդեն տեղեկացրել ենք, որ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներմուծված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքն արտադրվել է լեհական «Օպոլե» գործարանում՝ Նիդերլանդների պատվերով և նիդերլանդական տեխնոլոգիայով. տարայի վրա այդ մասին նշված է:
Նմանատիպ նյութեր
2736 դիտում
17:45 07-10-2016
Յոգուրտների հայերեն մակնշումը չի համապատասխանել բնօրինակին. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
20677 դիտում
10:13 21-06-2017
Դերժավայի Արկադի ներմուծած մանկական կերի վրա բացակայում է հայերեն մակնշումը. ստուգում է սկսվել. «Հայկական ժամանակ»
8953 դիտում
19:59 26-10-2017
Աղի մակնշումը համապատասխանեցվել է. Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Այս բաժնից
574 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
982 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում