211652_close_icon
views-count20728 դիտում article-date 10:13 21-06-2017

Դերժավայի Արկադի ներմուծած մանկական կերի վրա բացակայում է հայերեն մակնշումը. ստուգում է սկսվել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նա­խարարության սննդամ­թերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է սկսել ԱԺ Հանրապետական խմբակ­ցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ) պատ­կանող ընկերությունում: Բանն այն է, որ «Հետք» էլեկտրոնա­յին պարբերականն օրերս գրել էր. որ «Սլավ Գրուպ» ընկերության կող­մից ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերի վրա բացակայում է դրա բաղադրության վերաբերյալ հայերեն մակնշումը: Մինչդեռ ներ­մուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևե­րին և բովանդակությանը ներկա­յացվող պահանջները սահմանված են կառավարության որոշմամբ: ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ ստուգումը սկսել են երեկ, որը կտևի 2 օր «Ներմուծողի մոտ «Սլավ գրուպ»-ում, դիտարկման հրաման է տրվել՝ մակնշման հնարավոր խախտումները հայտնաբերելու և շտկելու նպատակով: Դիտարկման ավար­տին կներկայացնենք նաև արդյունքները»,- Armtimes.com-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը: Նրա խոսքով, վերահս­կողության դիտարկման արդյուն­քում պետք է հայտնաբերվի խախ­տումը. նոր դրա հիման վրա տրվի հանձնարարական՝ կախված խախտման բնույթից: «Սլավ գրուպ» ընկերության հետ էր կապված այս տարվա հունվարին բարձրացված աղմուկը, երբ սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց, որ ընկերության ներկրած մանկական կերն արտադրվել է Ադրբեջանում: Այդ լուրը հետագայում հերքվեց»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր