211652_close_icon
views-count3329 դիտում article-date 16:01 24-06-2017

CNN-ը հեռացրել է Դոնալդ Թրամփի ու ռուսական ֆոնդի միջև կապի մասին իր հոդվածը

CNN հեռուստաալիքը իր կայքից հեռացրել է հունիսի 22-ի հոդվածը, որում խոսվում էր այն մասին, որ ԱՄՆ-ի սենատը ուսումնասիրում է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուղիղ ներդրումների ռուսական հիմանդրամի միջև կապերը, փոխանցում է BBC-ն։ Նյութում ասվում էր, որ հետախզության հարցերով հանձնաժողովը ուշադրությունէ դարձրել նախագահի՝ գործարարության հարցերով նախկին խորհրդական Էնթոնի Սքարամուչչին և նշված հիմնադրամի նախագահ Կիրիլլ Դմիտրիևը հանդիպել են՝ փոխգործակցություն ծավալելու նպատակով, և հանդիպումը կայացել է Թրամփի երդմնակալությունից ընդամենը 4 օր առաջ։ Հանդիպումը, ըստ BBC-ի, տեղի էր ունեցել Դավթսում ընթացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։ «Այս պատմությունը չի համապատասխանել CNN-ի սահմանած չափանիշներին և նյութը հեռացվել է. այն իրականությանը չի համապատասխանում։ CNN-ը ներողություն է խնդրում պարոն Սքարամուչչիից»,-հայտնել է հեռուստաալիքը։

Նմանատիպ նյութեր