Թուրքիայում ջրաշխարհում 5 մարդ է հոսանքահարվել և մահացել. նրանցից երկուսը դեռահասներ էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Զաքարիա նահանգի Աքյազի քաղաքում գործող ջրաշխարհի 5 այցելուներ հոսանքահարվել են։
Ողբերգության հետևանքով 3 անչփահաս և 2 չափահաս քաղաքացիներ են մահացել։
Associated Press-ի հաղորդմամբ՝ տուժածներին օգնելու համար ջուրն են նետվել ակվապարկի մենեջերը և նրա որդին։ Վերջիններիս հոսպիտալացրել են, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։
Տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսվել։