211652_close_icon

Եթե ​​Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը մինչև 2025-ի վերջը, կդիտարկվեն տարբեր սցենարներ. ՌԴ ԱԳՆ

views-count751 դիտում article-date 10:44 07-03-2025
Եթե ​​Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները «կարող են դիտարկել տարբեր սցենարներ», բայց, հավանաբար, ոչ մեկին չեն հեռացնի։ Այս մասին ria.ru-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«2026-ի հունվարի 1-ի դրությամբ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ երկու տարի վճարումներ չեն արվել. երկրները կարող են տարբեր սցենարներ դիտարկել»,- ասել է Պանկինը՝ ընդգծելով, որ «հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի կազմակերպությունից»։

Նա նշել է, որ արդեն եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտքեր են ունեցել տեխնիկական, ֆինանսական և այլ պատճառներով։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին, հրաժարվել է ֆինանասավորում հատկացնել կառույցին, չի մասնակցում  զորավարժություններին և նիստերին, սակայն ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսել: Հայաստանի իշխանությունները նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ ՀԱՊԿ-ին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Նմանատիպ նյութեր