ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստերը՝ Իվանկա Թրամփին, կանչել են դատարան՝ կոշիկի դիզայնը գողանալու առնչությամբ։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Մանհեթթենի շրջանային դատարանը որոշել է, որ Իվանկան պետք է դատալսումներին ներկայանա մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջը։ Նրան թույլատրել են ցուցմունք տալ ոչ թե Նյու Յորքում, այլ Վաշինգտոնում, որտեղ բնակվում է ներկա պահին։
Նրան 2016 թվականի գարնանը Aquazzura ապրանքանիշի ներկայացուցիչները մեղադրել էին սեփական կոշիկի արտադրության մեջ Aquazzura-ի մշակած դիզայնը արտատպելու մեջ։ Նշված բարձրակրունկ կոշիկների գինը մոտ 800 դոլար է։
Aquazzura-ի ներկայացուցիչների խոսքով՝ Իվանկան այդ դիզայնով կոշիկ է պատրաստել, սակայն վաճառել է 150 դոլարով։