5333 դիտում
18:36 24-06-2017
Հավակնոտ, առանց ֆինանսական հիմնավորվածության. տնտեսագետները՝ կառավարության ծրագրի մասին
«Սա վարչապետի նախորդ ծրագրի էվոլյուցիան է, այսինքն՝ շարունակությունն է: Ես այս ծրագիրը համարում եմ կայունացման քաղաքականությունից զարգացման քաղաքականություն տանող: Ծրագիրը հավակնոտ է, և կարծում եմ, որ ցանկացած ծրագիր պետք է լինի այդպիսին: Հակառակ դեպքում ավելի շատ կքննադատվի: Կառավարության ծրագիրը բիզնես ծրագիր չէ, այլ քաղաքական փաստաթուղթ»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Ատոմ Մարգարյանը, կառավարության նոր ծրագիրը համեմատելով նախորդ ծրագրի հետ:
Ատոմ Մարգարյանը ներկայացրեց կառավարության ծրագրի թիրախները՝ ՀՆԱ-ի 5 տկոսանոց աճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում, աղքատության մակարդակի իջեցում՝ 12 կետով և նշեց, որ 5 տոկոսանոց աճն իրատեսական է և նույնիսկ ռիսկային՝ հաշվի առնելով նախորդ տարվա ցուցանիշը, քանի որ գտնում է, որ տնտեսությունը լճացած վիճակում է:
«Ինձ մտահոգում են ոչ թե ներդրումները, այլ զուտ ներդրումները: Զուտ ներդրումները 2017 թվականին բացասական է և նախորդ տարվա համեմատ 9 միլիարդ դրամից ավել կրճատվել է, ինչը փաստում է այն մասին, որ գրեթե ներդրում չի արվել»,- ասաց ասուլիսի երկրորդ բանախոսը՝ Տ.Գ.Թ. դոցենտ, տնտեսագետ-փորձագետ Վիլեն Խաչատրյանն, անդրադառնալով կառավարության ծրագրին:
Վերջինս նշեց, որ դիտարկելով ծրագրի թվային ցուցանիշները, կարելի է ասել, որ կառավարությունը թվային ցուցանիշների առումով կարծես պատասխանատվություն չի ցանկանում վերցնել:
«Կառավարության ծրագրի մեջ բացակայում է սցենարային մոտեցումների տարբերակը: Ծրագրում կան լավ մտքեր գաղափարներ, սակայն իրագործելիության ֆինանսական հիմնավորվածության բաղադրիչը բացակայում է»,- ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Նմանատիպ նյութեր
3599 դիտում
14:48 11-01-2015
Դրական սցենարներ ակնկալելը դժվար է. տնտեսագետները` դրամի արժեզրկման մասին. Tert.am
Այս բաժնից
988 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1063 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1354 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ