211652_close_icon
views-count11858 դիտում article-date 23:43 24-06-2017

Դիարբեքիրի Սուր շրջանում 11 անչափահաս դատապարտվել է 36 տարվա ազատազրկման

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանում 2015թ.-ին տեղի ունեցած թուրք-քրդական բախումների ժամանակ զինվորների կողմից բացված հումանիտար միջանցքներով Սուրից դուրս եկած 11 անչափահաս դատապարտվել է 36 տարվա ազատազրկման՝ քուրդ զինյալներին օգնելու մեղադրանքով: Այդ մասին գրում է demokrathaber.org կայքը: 11-17 տարեկան երեխաներին մեղադրանք էր առաջադրվել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն անդամակցելու համար: Դատարանը պնդել է, որ միջանցքներից դուրս գալով՝ դեռահասները կապ են հաստատել քուրդ զինյալների հետ, սնունդ և անհրաժեշտ իրեր մատակարարել նրանց: Մեղադրող կողմը ապացույցներ է ներկայացրել, որ երեխաների հագուստների վրա պայթուցիկ սարքեր են եղել: Երեխաները դատարանում պաշտպանական ճառ են ներկայացրել քրդերենով: Վերջիններս իրենց մեղքը չեն ընդունել: Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումների հետևանքով խոշոր ավերածությունների ենթարկված Սուրի շրջանում ռազմական գործողություններից տուժել է ավելի քան 40.000 խաղաղ քաղաքացի:

Նմանատիպ նյութեր