Գերմանիայում սահմանափակ քանակով զրո եվրո արժողությամբ հուշանվերային թղթադրամ են թողարկել: Այդ մասին հայտնում է Корреспондент-ը:
5000 օրինակով թողարկված թղթադրամը վաճառվում է 2.5 եվրոյով:
Թղթադրամն ստեղծվել է որպես զբոսաշրջային հուշանվեր կոլեկցիոներների և Շլեզվիգ-Հոլշտեյն դաշնային երկրամասի մայրաքաղաք այցելողների համար: Այն համալրված է պաշտպանիչ բոլոր շերտերով, այդ թվում` ջրային նշանները և հոլոգրամները: Եվրոյի վրա պատկերված է Գերմանիայի ռազմածովային ուժերի ուսումնական առագաստանավը:
«Թղթադրամը վճարային միջոց չի հանդիսանում, սակայն Եվրոպական կենտրոնական բանկը պաշտոնապես թույլտվություն տվել է այն տպագրելու համար»: