30906 դիտում
17:29 25-06-2017
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 56–ամյա վարորդը ГАЗ 5312-ով կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, 56-ամյա Ռուբեն Պետրոսյանը իր վարած ГАЗ 5312 մակնիշի 19 ՍՕ 600 համարանիշի ավտոմեքենայով Քարաբերդ –Ձիթհանքով ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Պետրոսյանը, ուղևորներ, Ցամաքասար գյուղի բնակիչ, 21-ամյա Գարիկ Պետրոսյանը , Արագածոտնի մարզի Սուսեր գյուղի բնակիչ, 64-ամյա Ժորա Մխիթարյանը և նույն մարզի Թաթուլ գյուղի բնակիչ Երվանդ Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Գ. Պետրոսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի Թալինի մասնաճյուղում, իսկ Ե. Մարկոսյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+