211652_close_icon
views-count7115 դիտում article-date 18:58 25-06-2017

Ջոնի Դեփը ներողություն է խնդրել Թրամփի մասին անհաջող կատակի համար

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը ներողություն է խնդրել «Գլասթոնբերի» երաժշտական փառատոնի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու մասին արած կատակի համար: Այդ մասին հայտնում է Al Arabiya-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` Սպիտակ տունն անդրադարձել է Դեփի ասածին՝ նշելով, որ նախագահ Թրամփը դատապարտում է բռնության ցանկացած տեսակն ու շատ տխուր է , որ Դեփի հռետորաբանությունը հակասում է նրա տեսակետին: Իսկ հոլիվուդյան աստղն արդարացել է՝ նշելով, որ ինքն իրոք անհաջող կատակ է արել, սակայն դա արել է միայն ներկաներին զվարճացնելու համար: «Դա միտումնավոր կատակ չէր ու չար նպատակ չէր հետապնդում: Ես պարզապես փորձում էի զվարճացնել նրանց և ոչ մի դեպքում ինչ-որ մեկին վնասելու ցանկություն չունեի»,-ասել է 54-ամյա դերասանը:

Նմանատիպ նյութեր