11865 դիտում
22:49 25-06-2017
Նյուքասլում մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան վիրավորներ
Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Նյուքասլ-ափոն-Թայն քաղաքի մզկիթի մոտ ավտոմեքենան մխրճվել է հավաքված մարդկանց խմբի մեջ: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է The Daily Mail-ը:
Միջադեպի հետևանքով «Ռոյալ Վիկտորիա» հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։
«Ավտոմեքենան անցել է Նյուքասլի մզկիթի մոտ կրոնական տոնին հավաքված մարդկանց խմբի միջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը հետաքննություն է վարում պարզելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Ոստիկանությունը չի համարում, որ դա ահաբեկչության հետ կապված միջադեպ է։ Իրավապահները ձերբակալել են 42-ամյա կնոջ, որը ներկայում գտնվում է ոստիկանության բաժանմունքում։
Նմանատիպ նյութեր
11566 դիտում
20:12 07-10-2017
Լոնդոնում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16372 դիտում
19:47 26-11-2017
Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ
Այս բաժնից
454 դիտում
11:17 19-10-2024
ԱՄՆ-ը Ռուսաստանին հակառակորդ կհամարի՝ անկախ ընտրությունների արդյունքից․ Լավրով
661 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
871 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ