211652_close_icon
views-count16447 դիտում article-date 19:47 26-11-2017

Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ

Գերմանիայի Կուկսհաֆեն քաղաքում մեքենան մխրճվել է անցորդների բազմության մեջ: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ առավոտյան: 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մարդկանց, ավելի ուշ պարզվել է, որ նա հարբած է եղել: Միջադեպի արդյունքում տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը լուրջ վնասվածքներ են ստացել: «Ներկա պահին տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Մեքենայի վարորդը տեղափոխվել է ոստիկանությունը՝ դեպքի հանգամանքները պարզելու համաար: Կան որոշակի նախանշաններ, որ վարորդը միտումնավոր է անցորդներին վրաերթի ենթարկել», հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Բոլոր դեպքերում, իրավապահները նշում են, որ ահաբեկչության մասին առայժմ վաղ է խոսել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Բեռլինի կենտրոնում ահաբեկիչը բեռնատարով մխրճվել էր ամանորյա տոնավաճառի այցելուների բազմության մեջ: Միջադեպի արդյունքում զոհվել էր 12 մարդ, ևս 50-ը՝ վնասվածքներ ստացել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր