211652_close_icon

Նավթի համաշխարհային գները բարձրանում են

views-count3396 դիտում article-date 10:13 26-06-2017
Միջազգային շուկաներում նավթի գները սկսել են բարձրանալ, սակայն պահպանում են ընթացիկ տարում գրանցված ամենացածր մակարդակը, հաղորդում է gazeta.ru-ն։ Մոսկվայի ժամանակով ժամը 07;59-ի դրությամբ Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 1.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45.42 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում բարձրացել է նույնչափ՝ 1.19 տոկոսով, և 1 բարելի դիմաց կազմել 43.52 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր