5525 դիտում
12:37 26-06-2017
Կորեա-Հայաստան համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակում և այն պետք է խորացնել. Սունգհո Չոյ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Սունգհո Չոյի հետ:
Հանդիպման ընթացքում կարեւորելով գործակալության առաքելությունը, իրականացվող ծրագրերի նշանակությունը՝ ՀՀ խորհրդարանի նախագահը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում աջակցության այն կարեւոր ծրագրերը, որոնք Ձեր գործակալության կողմից կյանքի են կոչվել Հայաստանում: Իրականացված բոլոր ծրագրերն աչքի են ընկել իրենց արդյունավետությամբ եւ մեր երկրի համար ունեցած կարեւոր նշանակությամբ»:
Արա Բաբլոյանն անդրադարձել է 2010-2012 թթ. իրականացված Ազգային ժողովի տեխնիկական վերազինման ծրագրին, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նիստերի դահլիճը վերազինվել է ժամանակակից տեխնիկայով: Գործակալության հետ համագործակցությունն առավել ակտիվացնելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է քննարկել Հայաստանում Գործակալության գրասենյակ հիմնելու հնարավորությունը:
Գործակալության նախագահ Սունգհո Չոյը նշել է, որ Կորեա-Հայաստան համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում, եւ այն պետք է ավելի խորացնել:
Կողմերը պայմանավորվել են աշխատել Կորեայի կողմից ՀՀ խորհրդարանի աջակցության երկրորդ փուլի ուղղությամբ, որի արդյունքում հնարավոր կդառնա ապահովել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո խորհրդարանի ստանձնած նոր պարտավորությունները, առավել արդյունավետ դարձնել խորհրդարանական վերահսկողության գործընթացը:
Նմանատիպ նյութեր
1051 դիտում
16:04 17-03-2024
Հայաստանը հանձնառու է խորացնել Իռլանդիայի հետ գործընկերությունը տարածաշրջանային մակարդակում և ԵՄ-ի միջոցով. ԱԳՆ
1078 դիտում
14:43 15-10-2014
Նավթի առևտուրը գտնվում է ռեկորդային ցածր մակարդակում
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված