Թեհրանն արձագանքել է Վաշինգտոնի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելու որոշմանը
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին քննադատել է իրանական ու ռուսական մի շարք ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշումը։
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ԱՄՆ-ի սենատը 1 շաբաթ առաջ հավանության է արժանացրել նոր փաթեթը։
«Այդ գործողությունները հակասում են ԱՄՆ-ի պարտավորություններին, որոնք նա ստանձնել է միջազգային օրենքի շրջանակներում և որոնք խոսում են այլ պետությունների գործերին միջամտելու անթույլատրելիության մասին»,-նշել է Լարիջանին Սեուլում Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ հարկավոր է ստեղծել մեխանիզմ, որպեսզի տարածաշրջանային կառավարությունները կարողանան կանխել ցանկացած երկրի կամայական որոշումը։